211652_close_icon
views-count79328 դիտում article-date 19:16 03-02-2022

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզպետարանում. վիճաբանություն-քաշքշուկ է տեղի ունեցել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Աշտարակի քաղաքապետն ու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝  Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև:

SHAMSHYAN.com-ի  աղբյուրները հայտնում  են, որ  բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

SHAMSHYAN.com-ը  պատրաստ է ներկայացնել Աշտարակի քաղաքապետի և Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարզաբանումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր