Կրիշտիանու Ռոնալդու. Ի տարբերություն Մեսիի, ես հաջողակ եմ եղել բոլոր ակումբներում և հավաքականում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է Լիոնել Մեսիի հետ մրցակցության մասին:
«Հնարավոր է, ինձ պակասում է Մեսին: Ես հաջողակ եմ եղել բոլոր այն ակումբներում, որտեղ հանդես եմ եկել և հավաքականում: Իսկ նա՝ միայն Իսպանիայում:
Չեմ կարծում, որ էլի ինչ որ փաստարկներ պետք է բերեմ: Ես դուրս եմ եկել հեռավոր շրջանից, ընդունել մարտահրավերները և մնում եմ ֆանտաստիկ ֆուտբոլիստ:
Միգուցե, Մեսին իմ կարիքն ավելի շատ ունի, քան ես՝ նրա: Սակայն եթե նա Իսպանիայումամեն ինչից գոհ է, ապա դա էլ ինձ է բավարարում:
Ես հարգում եմ նրան որպես մարդ և որպես գործընկեր: Նա մեծագույն խաղացող է և հաճելի մարդ: Սակայն ես չեմ կարոտում. ոչ նրան, ոչ էլ՝ մեկ այլ ուրիշին», ասել է Ռոնալդուն: