Կրիշտիանու Ռոնալդու. Ես Չեմպիոնների լիգայի 5 տիտղոս եմ նվաճել, իսկ «Ատլետիկոն»՝ զրո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0:2) հետո «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հումորով է արձագանքել:
«Ես Չեմպիոնների լիգայի 5 տիտղոս եմ նվաճել, իսկ «Ատլետիկոն»՝ զրո:
Կանցնե՞նք արդյոք առաջ: Կապրենք, կտեսնենք», ասել է պորտուգալացին:
Ռոնալդուն լրագրողներին բացված ձեռք է ցուցադրել: Այդ ժեստը՝ 5 մատները, 5 տիտղոսները, նա առաջին խաղակեսի վերջում ցույց էր տվել իրեն սուլող «Ատլետիկոյի» երկրպագուներին: