211652_close_icon
views-count3859 դիտում article-date 19:50 12-08-2019

ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի գործակալ է ժամանել Երևան

[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/08/12/%D4%B1%D5%84%D5%86-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D5%B5%D5%AB-FBI-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC-%D5%A7-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC/871809]«Փաստինֆո»[/url]-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի հետ աշխատելու համար։ Նա Երեւան է ժամանել Կալիֆորնիայից։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Երեւան էր ժամանել ՀԴԲ-ի մեկ այլ աշխատակից եւ աշխատում էր ՀՔԾ քննիչների հետ՝ ՀՔԾ վարույթում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով։ Ըստ տեղեկատվության՝ նոր ժամանած գործակալը, որը ազգությամբ հայ է, եւս աշխատելու է ՀՔԾ քննիչների հետ։ «Փաստինֆո»-ն փորձեց ՀՔԾ-ից ճշտել, թե որ քրեական գործի շրջանակներում է գործակալը ժամանել Երեւան, սակայն մեզ հայտնեցին, որ մամուլի խոսնակն այս պահին արձակուրդում է։

Նմանատիպ նյութեր