1141 դիտում
18:52 12-08-2019
Ռումինիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդի հետ
Օգոստոսի 10-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս, Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ Գիորգի Միկլոշ Յակուբինիի հետ (György Miklós Jakubinyi):
Ողջունելով դեսպանին` արքեպիսկոպոս Յակուբինին իր գոհունակությունը հայտնեց դեսպանի՝ Ալբա Յուլիայի կաթոլիկ առաջնորդարան կատարած առաջին այցի կապակցությամբ։
Դեսպան Մինասյանը, անդրադառնալով Ռումինիայի և, մասնավորապես, Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի նշանակալի պատմական անցյալին, նշեց, որ այն ներկայումս հանդիսանում է ռումինահայ համայնքի կարևոր և անբաժանելի մասը:
Զրուցակիցները քննարկեցին Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով, մասնավորապես, պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգությանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
358 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
262 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը
331 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն