211652_close_icon
views-count2083 դիտում article-date 23:56 10-08-2019

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Մաքսիմ Մանուկյանը։ Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը։

Նմանատիպ նյութեր