Արմեն Պապիկյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանը համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,-ասված է նախագահի հրամանագրում։