211652_close_icon
views-count1246 դիտում article-date 20:10 09-08-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Օգոստոսի 8-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սարյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 7-ին, ժամը 22.00-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 8-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Գ.Չաուշի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 8-ին, ժամը 16.15-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, Երևանի Շիրազի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Յամահա» մոտոցիկլը. 28-ամյա մոտցիկլիստը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 7-ին, ժամը 20.20-ին, Երևանի Հունան Ավետիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 8-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 8-ին, ժամը 23.40-ին, Երևանի Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվելերկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 7-ին, ժամը 23.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազալցակայանի շինության պատին. 23-ամյա վարորդը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Նմանատիպ նյութեր