211652_close_icon
views-count25904 դիտում article-date 19:40 06-08-2019

Մինչ տարածքային կառավարման և զարգացման նախարարը տարված է Ֆեյսբուքում ասֆալտապատ ճանապարհների գովազդով, Տավուշի մարզում՝ անբարեկարգ ճանապարհին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այս օրերին Facebook սոցիալական ցանցը ողողում է նրանով, թե ինչպես են ճանապարհային շինարարները հանրապետությունով մեկ կատարում ասֆալտապատման աշխատանքներ, Տավուշի մարզում անբարեկարգ ճանապարհի ու ճանապարհային երթևեկության նշանների բացակայության պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 5-ին, ժամը 02։00-ի սահմաններույմ Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վ. Մ-ն իր վարած Dodge CHARGER մակնիշի ավտոմեքենայով Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում՝ բնակավայրի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Վ. Մ-ն «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետաքննությամբ պարզվել է, որ վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորները բոլորը եղել են ամրակապված, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորովեր և բոլորն էլ ամրագոտի կապած չլինեին, վթարը, հնարավոր է՝ ողբերգական լիներ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վթարի հարևանությամբ ապրոո գյուղացիները, ովքեր առաջինն են օգնության հասել վարորդին և ուղևորներին, ասում էին. «Նշված ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել։ Թե մարզպետարանը, թե տեղի ճանշինը մատը մատին չեն խփում այդ ճանապարհահատվածում ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման և արտաքին լուսավորման հարցում։ Թողնես՝ ճոռոմ-ճոռոմ խոսեն, թե իրավիճակ է փոխվել ու ճանապարհները դառնալու են եվրոպական ճափանիշներին համապատասխան։ Գրեթե ամեն շաբաթ 3-4 ավտովթար է տեղի ունենում այդ հատվածում, բայց պատասխանատուները քար անտարբերություն են ցուցաբերում։ Տարածքային կառավարման նախարար Ս. Պապիկյանին, Տավուշի մարզպետին և տեղի ճանշինի պատասխանատուներին հրավիրում ենք մութն ընկնելուն պես մի հատ շրջեն այս հատվածով և իրենց մաշկի վրա զգան, թե ինչպիսի բարձիթողի վիճակում է գտնվում այս ճանապարհահատվածը։ Գոնե այս վթարից հետո պատասխանատուները խելք-խելքի տան ու խնդիրը լուծեն»։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր