211652_close_icon
views-count1333 դիտում article-date 22:25 06-08-2019

Ոստիկանները բացահայտել են հեռախոսի գողությունը

Օգոստոսի 5-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացել, որ Մաշտոցի փողոցում գտնվող լուսանկարչական խանութից գողացել են բջջային հեռախոս: Բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված 49-ամյա երևանցին տվել է խոստովանական բացատրություն, որ խանութ-սրահից կատարել է բջջային հեռախոսի գողություն: Նա նաև ներկայացրել է գողոնը: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր