211652_close_icon
views-count1088 դիտում article-date 10:16 06-08-2019

Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները

Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը և կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որոնք ներկայումս ծառացած են ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների առջև: Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթում: Գլխավոր քարտուղարի ելույթը [url=https://www.nato.int/cps/en/natohq/opinions_168252.htm]հրապարակել է[/url] ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Ստոլտենբերգը որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների մրցակցության ուժգնացումը, ինչպիսին են Ռուսաստանը և Չինաստանը: Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը «սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը» և գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի իբր «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, ինչպես նաև այլ երկրների «ժողովրդավարական գործընթացներին» ենթադրյալ միջամտությունը: Ստոլտենբերգի տեսանկյամբ՝ երկրորդ գլոբալ մարտահրավերը ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, որոնց հետևանքով զոհվել էր 51 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել, ինչպես նաև Օսլոյի և Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թվականին, երբ ինքը Նորվեգիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: «Մենք պետք է դատապարտենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը՝ անկախ դրանց ձևից ու բնույթից»,- հայտարարել է նա: Ստոլտենբերգը ևս մեկ սպառնալիք է համարում կիբեռտեխնոլոգիաների և դրանց հետ կապված հանցավորության զարգացումը: «Մենք սկսել ենք հասկանալ, որ կիբեռհարձակումները նույնքան վտանգավոր են, որքան սովորական հարձակումները»,- նշել է նա և հավելել, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է ցանցային տարածքում իր ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ: Վերջում Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել համագործակցությունն ամրապնդել այն նպատակով, որպեսզի հաղթահարեն «անորոշությունն ու անկանխատեսելիությունը, որոնց բախվում են արդի միջազգային իրադրության պայմաններում»:

Նմանատիպ նյութեր