112175 դիտում
22:05 05-08-2019
Հերթական խոշոր ավտովթար-հրդեհը՝ Արարատի մարզում. «06»-ը վերածվել է մոխրակույտի. ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 CA 240 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ կախվել անդունդի եզրից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մարտական հաշվարկով, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Հրաչ Խոստեղյանն ու վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի և այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք մահացածը վարորդն է, թե՞ ուղևորը։
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+