3310 դիտում
15:10 05-08-2019
Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ է նշանակվել Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը: Տեղեկացնում է Գեղարքունյաց թեմի առաջնորդարանը։
Օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգևոր դասին և հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը:
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
16:07 02-07-2019
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Պարթև վարդապետ Բարսեղյանը
2103 դիտում
15:36 13-02-2022
Գրիգոր վարդապետ Խաչատրեանն ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ
2504 դիտում
23:58 13-02-2022
Գրիգոր վարդապետ Խաչատրեանն ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ
Այս բաժնից
1018 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
595 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ