211652_close_icon
views-count74735 դիտում article-date 22:21 04-08-2019

Արտառոց դեպք Երևանում. Ապագա գյուղի 45-ամյա բնակիչը՝ մտնելով եկեղեցի, հայտարարել է, թե ինքը ապագայից է ուղարկված, եկել է չար ոգիներին մաքրելու, որից հետո ներսում միզել է

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, օգոստոսի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Սբ. Սարգիս եկեղեցու ներսում մի քաղաքացի անվայել արարքներ է կատարում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ քաղաքացուն, ով՝ պարզվել է, Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչ, 45-ամյա Դ.Ղ.-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններին դիմած քաղաքացիները հայտնել են, որ Դ.Ղ.-ն՝ մտնելով եկեղեցի, ասել է, որ ինքը ապագայից է ուղարկված և պետք է չար ոգիները եկեղեցիներից մաքրի, որից հետո սկսել է եկեղեցու ներսում միզել: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր