Սպանել են 10 տարեկան երեխային՝ չար ոգիներին նրանից հեռացնելու համար
Նեպալի Հարավ-արևմուտքում արտառոց դեպք է տեղի ունեցել. 10 տարեկան երեխային սպանել են չար ոգիներին հեռացնելու համար արված զոհաբերության ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ: Հանցանքն անելու համար կասկածվում է հինգ անձ: Ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ սպանել է տղային այն բանի համար, որպեսզի հեռացնի չար ոգիներին իր սեփական երեխայից, որը տառապում է անսովոր հիվանդությամբ:
Այդ արարքին հայրը դիմել է տեղի շամանի (կախարդ) խորհրդով: 10-ամյա Ջիվան Կոհարի մարմինը հայտնաբերել են պարանոցը կտրած վիճակում: