Փրկարարները փակել են շենքի ջրամատակարարման ընդհանուր փականը
                        Օգոստոսի 4-ին, ժամը 09:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում ջրի ծորակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են շենքի ջրամատակարարման ընդհանուր փականը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

