211652_close_icon
views-count2389 դիտում article-date 10:41 03-08-2019

Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը փոխող արձանագրությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ու իրավարար կարգավիճակը: Ինչպես հաղորդում է [url=https://ria.ru/20190802/1557130590.html]ria.ru[/url]-ն, արձանագրություններից մեկը 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց երկրի օրենսդրության համաձայն՝ լիազորված են որոշումներ կայացնելու Խորհրդում քննարկվող հարցերի շուրջ: Մեկ այլ արձանագրությամբ փոփոխություններ են սահմանվում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը այն երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:

Նմանատիպ նյութեր