Կուրիլյան շղթայի 5՝ նախկինում անանուն կղզիներ այժմ անուններ ունեն, հաղորդում է Mignews-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Այսպես, այժմ նրանք կրում են գեներալ-լեյտենանտ Կուզմա Դերևանկոյի, դիվանագետ Անդրեյ Գրոմիկոյի, Սախալինի նախկին նահանգնապես Իգոր Ֆարխուտդինովի, գեներալ-լեյտանանտ Ալեքսեյ Գնեչկոյի և նավապետ, կապիտան Աննա Շչետինինայի անունները։
Կղզիներն անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ Ռուսական աշխարհագրական հանրության Սախալինի մասնաճյուղը։