56784 դիտում
22:00 01-08-2019
Արտակարգ դեպք Գավառում. եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 31-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վնասվածքներ, կրծքավանդակի, գոտկային հատվածների ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մինասյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Նորայր Բազիկյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 12։50-ի սահմաններում Ն. Բազիկյանի և նրա եղբոր՝ Գավառի բնակիչ, 36-ամյա Գեղամ Բազիկյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գեղամը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Նորայրին։
Մինչ բժիշկները բուժօգնություն կցուցաբերեին վիրավորին, Գավառի ոստիկանները հայտնաբերում են Գ. Բազիկյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Գավառի բաժին։
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Բազիկյանը ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։