5169 դիտում
10:55 01-08-2019
Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի էջում:
«Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կալավան համայնք, որտեղ էլ գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է գյուղի զարգացման մասին։
Նմանատիպ նյութեր
2710 դիտում
22:28 22-08-2019
Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
4580 դիտում
19:07 31-07-2019
Վարչապետը Կալավան գյուղում ծանոթացել է զբոսաշրջության ենթակառուցվածքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ