211652_close_icon

Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից

views-count1794 դիտում article-date 14:12 23-08-2019
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրսբերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ դրամաշնորհային ծրագիր։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։ Նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցառումներ։

Նմանատիպ նյութեր