211652_close_icon
views-count2547 դիտում article-date 09:03 31-07-2019

Դատավորները կարգապահական պատասխանատվության կենթարկվեն ՄԻԵԴ որոշումների արդյունքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ, որ Արդարադատության նախա­րարությունը ցանկանում է փոփոխու­թյուններ կատարել «Դատական օրենսգրքում», որով հնարավորություն կընձեռվի դատավորներին կարգապա­հական պատասխանատվության ենթարկել Մարդու իրավունքների եվրո­պական դատարանի որոշումների արդ­յունքում։ Եվ բնականաբար, այս իրավի­ճակում այդպիսի լիազորություն է ունե­նալու Բարձրագույն դատական խոր­հուրդը։ Նման փոփոխություն անելու կարեւորությունը նաեւ ակնառու դար­ձավ վերջերս, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1 մլն 608 հազար եվրո։ Եվ եզրակացությունում նշված էր, թե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալա­տի այն ժամանակվա նախագահ Ար­ման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքո­րոշում չի ցուցաբերել։ Եվ չնայած դրան, այս հարցի վերաբերյալ քննու­թյուն իրականացնելու լիազորություն այժմ առկա չէ, եւ դրա բացը եւս Դատա­կան օրենսգրքինն է։ Բանն այն է, որ նախկին Դատական օրենսգիրքը թույլ էր տալիս եւ նախատեսում էր ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորին պատասխանատվության ենթարկել։ Սակայն այժմ գործող Դատական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի ընձեռում, եւ ավելին՝ օրենսգրքում աս­վում է՝ եթե դատական վարույթից եւ դատական ակտի կայացումից անցել է հինգ տարի ժամկետ, ապա կարգապա­հական վարույթ չի կարող հարուցվել։ Եվ ինչ-որ մի տեղ հենց այդ հանգա­մանքն էր պատճառը, որ նախկինում դատավորներն արարքներ են թույլ տվել եւ չեն վախեցել պատասխանատ­վությունից, քանի որ դրա համար ժամ­կետ էր նախատեսված»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր