3299 դիտում
19:50 15-11-2016
Աշխատանքային խորհրդակցություն՝ ոստիկանությունում. խիստ կարգապահական պատասխանատվության կենթարկվեն այն ՃՈ տեսուչները, որոնց տեսախցիկները կլինեն անհիմն անջատված
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, աշխատանքային հանձնաժողովի նախագահ Սամվել Հովհաննիսյանը:
Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության և հասարակական կարգի ապահովման վարչության ղեկավար կազմն ու համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվեց նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ոստիկանությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Սամվել Հովհաննիսյանն անդրադարձավ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների միջոցով համապատասխան միջոցների մշակման գործընթացին, որի արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրա գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, անցնելու են պետական կառույցներին:
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ոստիկանությունը և ընկերությունը համաձայնել են նոր համաձայնագիր կնքելու միջոցով լուծել դեռևս 2011 թվականին կնքված՝ պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համաձայնագրի ձեռքբերման, դրանց սպասարկման պայմանագիրը՝ սահմանելով դրա համար անհրաժեշտ գործողությունների սպառիչ ցանկ, և այդ ամբողջ փաթեթը 2016 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնական գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարություն՝ կառավարության կողմից ուսումնասիրելու և խնդրին վերջնական լուծում տալու համար:
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ըստ ժամանակացույցի իրականացվում են Հանրապետության նախագահի հանձնարարականի նաև մյուս կետերը:
Մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանությունում գործում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգի վերջնական մշակման աշխատանքները, միջոցառումներ են իրականացվում վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, արդեն իսկ Արդարադատության նախարարություն է ուղարկվել տարբերակների փաթեթ՝ առաջարկելով քննարկել էլեկտրոնային փոստի, բջջային հեռախոսի անվճար հավելվածի և «Հայփոստի» բաժանմունքների միջոցով քաղաքացիներին ծանուցելու տարբերակներ:
Կարևորելով ճանապարհային ոստիկանության տեսուչ-վարորդ հարաբերություններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումների հետևողականությունն ու սկզբունքայնությունը՝ ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ արգելված է ծառայության ընթացքում անջատել ճանապարհային ոստիկանի գործողություններն արձանագրող տեսախցիկները: Իսկ այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ավելի պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կստեղծվի հանձնաժողով, որն ընտրական կարգով տարբեր ժամանակներում տեսուչներից կվերցնի տեսախցիկները, և պատահականության սկզբունքով կդիտեն ձայնագրությունները:
Խիստ կարգապահական պատասխանատվության կենթարկվեն այն ճանապարհային ոստիկանության տեսուչները, որոնց տեսախցիկները կլինեն անհիմն անջատված:
Խորհրդակցության ավարտին Սամվել Հովհաննիսյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2544 դիտում
09:03 31-07-2019
Դատավորները կարգապահական պատասխանատվության կենթարկվեն ՄԻԵԴ որոշումների արդյունքում․ «Ժողովուրդ»
1125 դիտում
21:55 06-07-2015
Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության
Այս բաժնից
520 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
421 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
634 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am