211652_close_icon

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

views-count1427 դիտում article-date 21:19 30-07-2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման հետ կապված մի շարք միջոցառումների իրականացմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր