1513 դիտում
14:22 29-07-2019
Փարիզը հետաքրքրված է Բաքվի հետ տնտեսական և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ. Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար
Փարիզը հետաքրքրված է Բաքվի հետ վերականգնվող էներգիայի աղբյուրների և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ, գրում է minval.az-ը՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի՝ Բաքվում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հետ ունեցած հանդիպման ժամանակ արված հայտարարությանը հղումով:
«Ադրբեջանը միշտ Ֆրանսիայի համար տնտեսական կարևոր գործընկեր է եղել, և մենք միշտ մեծ նշանակություն ենք տվել դրան: Մենք ցանկանում ենք տնտեսական և ֆինանսական համագործակցության նոր փուլի անցնել: Մենք հետաքրքրված ենք էներգետիկ, վերականգնվող էներգիայի աղբյուրների և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ»,- ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը:
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
14:26 01-02-2020
Ուրախալի է, որ այս տարվա տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերության աճը. Էկոնոմիկայի նախարար
Այս բաժնից
1117 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1003 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
952 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում