1731 դիտում
10:54 29-07-2019
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված 2019 ուսումնական տարվա առաջին ուսումնական փուլում զորքերի ղեկավարման, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հետ կապված վիճակին, առկա խնդիրներին և լուծման ուղիներին:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումներն ու առկա ձեռքբերումները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փաստել է, որ զորքերի մարտունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը հնարավորություն են ընձեռել կատարելագործել զինվորական անձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները՝ դրանք ըստ նշանակության կիրառելու և հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու գործընթացում:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
18:41 17-05-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
1765 դիտում
22:42 30-09-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստ
Այս բաժնից
760 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
865 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
613 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին