Թրամփը հայտնել է, թե ում է առաջադրելու Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ում է առաջադրելու Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Այս մասին նա գրել է Թվիթերի էջում։
Նա նշել է, որ այդ պաշտոնում կառաջադրի հանրապետական կոնգրեսական Ջոն Ռեթքլիֆին։
«Տեխաս նահանգից Ջոն Ռեթքլիֆն իմ կողմից կառաջադրվի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաև տեղեկացրել է, որ գերատեսչության գործող ղեկավար Դեն Քոթուսը օգոստոսի 15-ին պաշտոնաթող կարվի։
ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել Քոթուսին ծառայության համար և հավելել, որ շուտով հայտնի կդառնա Ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի անունը։