211652_close_icon
views-count2054 դիտում article-date 14:12 27-07-2019

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը հայտնել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հաղորդում է [url=https://massispost.com/am/2019/07/26/%d5%ba%d5%a8%d5%bc%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%a7%d5%b6%d5%bf%d5%a8%d6%80%d5%a6-%d5%af%d5%a8-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%b9%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5/]Massis Post[/url]-ը։ Այս մասին Սանդերսը հայտնել է հուլիսի 26-ին Լոս Անջելեսում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոստանալով ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին նախագահի ուղերձի մեջ օգտագործել ցեղասպանություն բառը, ի տարբերություն նախորդ նախագահների, ովքեր չպահեցին իրենց խոստումը: «Դուք դեմ կգնա՞ք Թուրքիայի կառավարությանը և պաշտոնապես կօգտագործե՞ք ցեղասպանություն բառը» MassisPost-ի հարցին, Ամերիկայի սենատի անդամը նշել է. «Այո, ես կարծում եմ, որ այս բանավեճն ավարտված է»: Բերնի Սանդերսը գործող սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կրուզի նախաձեռնած Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակներից մեկն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր