1684 դիտում
09:23 05-06-2019
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը հովանավորում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևը․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների սենատոր և Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու Բերնի Սանդերսը հունիսի 3-ին [url=https://www.congress.gov/bill/116th-congress/senate-resolution/150/cosponsors]հովանավորել[/url] է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4945619.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նյու Ջրզիի սենատոր Բոբ Մենենդեզի կողմից առաջարկված բանաձևում մասնավորապես նշված է, որ «Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու հիշատակի պահպանումը պետք է լինի Միացյալ Նահանգների քաղաքականություն»: Բանաձևով նաև նախատեսվում է թույլ չտալ ԱՄՆ-ը ներգրավել որևէ գործընթացներում, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին հետամուտ լինել Հայոց ցեղասպանության մասին փաստերի տարածմանը:
Բանաձևին որպես հովանավորներ միացել է ևս 17 ԱՄՆ-ի սենատոր, այդ թվում Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչներ Բերնի Սանդերսն ու Քամալա Հարիսը, ինչպես նաև՝ Հանրապետական կուսակցության ազդեցիկ սենատորներ Մարկո Ռուբիոն և Թեդ Քրուզը:
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
14:12 27-07-2019
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բերնի Սանդերսը խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2332 դիտում
22:35 07-02-2016
Հանրապետական Դոնալդ Տրամֆը և դեմոկրատ Բերնի Սանդերսը ամենամեծ հնարավորություններ ունեցող թեկնածուներն են
1534 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան