211652_close_icon
views-count1939 դիտում article-date 09:01 27-07-2019

ՔՊ-ն, հնարավոր է, կանդամակցի Եվրոպայում ձևավորվող ծայրահեղ աջերի միավորմանը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթին ուշագրավ տեղեկություններ են հասել՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին քաղաքական կուրսի և միջազգային հարթակներում կապերի հաստատման գործընթացի հետ։ Ինչպես հայտնի է, որպես կանոն, կուսակցությունները միավորվում են միջազգային տարբեր ալյանսներում և գաղափարական հիմք ունեցող համընդհանուր միավորումներում (օրինակ՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը՝ ԵԺԿ-ին, ՀՅԴ-ն՝ սոցինտերնին, ՀԱԿ-ը և «Լուսավոր Հայաստանը»՝ «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսին» (ALDE) և այն)։ Ներկայիս իշխանական կուսակցությունը, հրաժարվելով գաղափարական «իզմերից», չինտեգրվեց ոչ մի միջազգային բլոկում։ Թերթի տեղեկություններով, Եվրոպայում այսօր ձևավորվում է ծայրահեղ աջերի միավորում, քանի որ այդ գաղափարական հոսանքի տարածումը Արևմուտքում ակնհայտ աճի միտում ունի: Ըստ մեր աղբյուրների, հնարավոր է, որ ՔՊ-ն անդամակցության հայտ ներկայացնի այդ ալյանսին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր