Ուկրաինայի ընտրությունները քայլ են՝ ուղղված երկրի միավորմանը. Օբամա
                        ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում կիրակի օրը կայացած արտահերթ նախագահական ընտրությունները քայլ են՝ ուղղված երկրի միավորմանը։ Այս մասին հայտնում է Reuters։
«Այդ ընտրությունները դարձել են ուկրաինական կառավարության ևս մեկ կարևոր քայլ երկրի միավորման ճանապարհին»,- հայտարարել է Օբաման։
Օբաման ճանաչել է կայացած ընտրությունները և պատրաստակամություն հայտնել համագործակցելու երկրի նոր ղեկավարության հետ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

