1595 դիտում
23:15 23-07-2019
Բուլղարիայի օմբուդսմանի աշխատակազմն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է մեկ շաբաթյա փորձի փոխանակման այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմանի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, անդրադաձել հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող իրազեկման ծրագրերին, գործարարության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործադրման նոր սկզբունքներին:
Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորել է երկու երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համատեղ աշխատանքը և պատրաստակամություն հայտնել նպաստել այդ ոլորտում ծրագրերի իրականացմանը։
Հայաստան այցելած պատվիրակության անդամներն այսօր այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանում Բուլղարիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել երկօրյա միջազգային աշխատաժողով պետական շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանի հաստատության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկումների և փորձի փոխանակման միջոցով կիրականացվի կարողությունների զարգացում հանրային ծառայությունների, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Նմանատիպ նյութեր
3955 դիտում
17:09 16-07-2018
Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանում է Վրաստանի օմբուդսմանի գլխավորած պատվիրակությունը
Այս բաժնից
301 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները