1263 դիտում
15:21 01-12-2018
Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությունն ուսումնասիրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկրում գտնվող Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատար Յազդուրսուն Գուրբաննազարովայի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության անդամները ԵԱՀԿ նախաձեռնությամբ ծանոթացել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, աշխատանքի սկզբունքներին ու ուղղություններին, մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը՝ դրանք իրենց երկրում ներդնելու նպատակով:
Թուրքմենստանի մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և հետագա համագործակցության հույս հայտնել:
Նշենք նաև, որ այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության 10-ամյակին նվիրված երկօրյա միջազգային համաժողովին:
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
23:15 23-07-2019
Բուլղարիայի օմբուդսմանի աշխատակազմն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը
1722 դիտում
22:48 25-03-2019
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը
Այս բաժնից
466 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
898 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին