211652_close_icon
views-count3958 դիտում article-date 17:09 16-07-2018

Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանում է Վրաստանի օմբուդսմանի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը։ Եռօրյա այցի ընթացքում նախատեսվում է քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի մասին, աշխատանքային հանդիպում՝ նվիրված մարդու իրավունքների ազգային հաստատությունների փորձի փոխանակմանը, ինչպես նաև համատեղ այց քրեակատարողական հիմնարկներ։ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան առանձնազրույցներ կունենա նաև ազատությունից զրկման վայրերում գտնվող ազգությամբ վրացի անձանց հետ։

Նմանատիպ նյութեր