211652_close_icon
views-count5583 դիտում article-date 14:05 23-07-2019

Հազարավոր մարդիկ պատրաստվում են որսալ Լոխ Նեսի հրեշին․ միջոցառումը նշանակված է սեպտեմբերի 21-ին

Ֆեյսբուքում ծավալվող քարոզարշավը, որը հնարավորինս շատ մարդկանց կոչ է անում մասնակցելու Լոխ Նեսի հրեշին որոնմանը, մտահոգություն է պատճառել Մեծ Բրիտանիայի ջրային փրկարարական ծառայությանը (RNLI): Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-49078890]BBC[/url]-ն։ Ֆեյսբուքի մոտ 18 հազար օգտատերեր արդեն հայտարարել են, որ մտադիր են մասնակցել այդ հրեշի որոնմանը, իսկ 38 հազարը ցանկություն են հայտնել միանալ որոնումներին: Սակայն RNLI ծառայությունը զգուշացնում է, որ Լոխ Նես լճում ենթադրաբար ապրող հրեշի որոնումը կարող է վտանգավոր լինել, քանի որ լիճը շատ խորն է: Փրկարարները (բոլորը կամավորներ են) ասում են, որ չեն կարող կանխել հնարավոր միջադեպերը, եթե լճում հազարավոր մարդիկ լինեն, քանի որ չունեն այդքան ռեսուրսներ: Միջոցառումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին:

Նմանատիպ նյութեր