5422 դիտում
13:47 23-07-2019
50 տարի առաջ կորած ֆրանսիական սուզանավը գտնվել է
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գտել է «Միներվա» սուզանավը, որը 1968 թվականին Տուլոնի նավահանգստից ոչ հեռու անհետացել էր: [url=https://www.bbc.com/russian/news-49075003]BBC[/url]-ն հայտնում է, որ սուզանավում 52 մարդ է եղել:
Սուզանավը գտնվել է ափից 45 կմ հեռավորության, 2370 մ խորության վրա: Մինչ այժմ հայտնի չէ սուզանավի վթարի պատճառը:
Փրկարարները վերստին վերլուծել են միջադեպի մասին բոլոր տվյալները, այդ թվում՝ մակընթացությունների և տեղատվությունների մասին տեղեկությունները, այնուհետև նոր տեխնոլոգիաների միջոցով կարողացել են սուզանավ հայտնաբերել:
Սուզանավը հայտնաբերվել է «Ocean Infinity» ամերիկյան մասնավոր ընկերության նավի կողմից:
Նմանատիպ նյութեր
5582 դիտում
14:42 17-11-2018
Արգենտինայում հայտնաբերել են 1 տարի առաջ անհետացած սուզանավը
8502 դիտում
14:49 04-07-2019
Պուտինը հայտարարել է, որ 3 օր առաջ հրդեհված և 14 մարդու կյանք խլած սուզանավը միջուկային էր
3254 դիտում
10:16 30-11-2014
ԱՄՆ-ում կորած դեռահասը գտնվել է 4 տարի անց
Այս բաժնից
538 դիտում
19:23 19-05-2024
Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին
1600 դիտում
18:10 19-05-2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում