Իրանցի կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել. aravot.am
                        «Արմավիր»  ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության  կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել։ Այս մասին ասաց [url=https://www.aravot.am/2019/07/22/1057290/?fbclid=IwAR3WMVADEGhow7-t5oQuqKzURLzByxmjniOMQ6sgQdWPvEjua6VqFDqgvBQ]խմբագրություն [/url]զանգահարած Ակբար Բահանեսը։ Վերջինիս խոսքով՝ նրանք ոչ թե դժգոհ են ՔԿՀ-ից, այլ բողոքում են «քննչականում երկար քննվող գործերից»: Մի մասն էլ պահանջում է իրենց արտահանձնել Իրան։ 
Դատապարտյալի խոսքով՝ խնդրին տեղյակ է նաեւ Հայաստանում Իրանի դեսպանը, սակայն դեռ ոչ մի քայլ չի արվել։ 
«Մարդ կա՝ դատվել է 13 կամ 17 տարի, մի 5-6 տարի ստեղ են։ Իրենք արդեն պիտի Պարսկաստանում նստած լինեին»,-ասաց Ակբար Բահանեսը։ Նրա խոսքով՝ հեռավորությունը խնդիր է,  շատերի հարազատները չեն կարող գալ Հայաստան՝ տեսակցության։  «Մեկը շաքարախտ է,  ներվերը  լավ չի, միզապարկում ուռուցք ունի։ 
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/07/22/1057290/?fbclid=IwAR3WMVADEGhow7-t5oQuqKzURLzByxmjniOMQ6sgQdWPvEjua6VqFDqgvBQ]կայքում[/url]։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

