211652_close_icon
views-count1259 դիտում article-date 10:59 22-07-2019

Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը ընդգծել են, որ Հորմուզի նեղուցը բարձրագույն առաջնահերթություն է

Երեք երկրների արտաքին գործերի նախարարները հիշեցրել են, որ Հորմուզի նեղուցով ազատ տարանցման իրավունքը եվրոպական պետությունների համար «բարձրագույն առաջնահերթություն» է: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BB%D0%BE%D0%BD%D0%B4%D0%BE%D0%BD-%D0%B1%D0%B5%D1%80%D0%BB%D0%B8%D0%BD-%D0%B8-%D0%BF%D0%B0%D1%80%D0%B8%D0%B6-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B7%D1%8B%D0%B2%D0%B0%D1%8E%D1%82-%D0%B8%D0%B7%D0%B1%D0%B5%D0%B3%D0%B0%D1%82%D1%8C-%D1%8D%D1%81%D0%BA%D0%B0%D0%BB%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8-%D0%B2-%D0%BE%D1%80%D0%BC%D1%83%D0%B7%D1%81%D0%BA%D0%BE%D0%BC-%D0%BF%D1%80%D0%BE%D0%BB%D0%B8%D0%B2%D0%B5/a-49688313]Deutsche Welle[/url]-ն։ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը հեռախոսազրույց է ունեցել գերմանացի գործընկերոջ, Հեո Մաասի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Նրանք քննարկել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցում Stena Impero նավթակիր լցանավի ձերբակալման հետ կապված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, կիրակի, հուլիսի 21-ին: Նախարարները միաձայն նշել են, որ Հորմուզի նեղուցով ազատ տարանցման իրավունքը եվրոպական պետությունների համար «բարձրագույն առաջնահերթություն» է։ Միեւնույն ժամանակ, Հանթը, Մաասը և Լե Դրիանն ընդգծել են, որ պետք է խուսափել հակամարտության ցանկացած հնարավոր թեժացումից։ Նշենք նաև, որ այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արտակարգ նիստ է հրավիրել` քննարկելու 3 օր առաջ Իրանի կողմից Մեծ Բրիտանիայի դրոշի տակ նավարկող նավթակիր լցանավի կալանավորման հարցը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30068611.html]«Ազատությունը»[/url]։ Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղարկված նամակում բրիտանական կողմը հայտարարել է, որ նավթակիրը գտնվել է Օմանի տարածքային ջրերում։ Իրանական կողմը հայտարարել է, որ նավի անձնակազմի 23 անդամները գտնվում են նավի վրա և իրենց լավ են զգում և նավը գտնվում է Բանդար Աբբաս նավահանգստում։ Նաև ասվել է, որ անձնակազմի ճակատագիրը կախված է նրանց՝ Իրանի իշխանությունների հետ համագործակցության պատրաստակամությունից։

Նմանատիպ նյութեր