17799 դիտում
22:35 19-07-2019
Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան. Armtimes.com
[url=http://www.armtimes.com/hy/article/166676]Armtimes.com-[/url]ը գրում է. Անցած 2 օրերին Տավուշի մարզի Իջեւան քաղաքում լարված իրավիճակ էր: Ապօրինի ծառահատմամբ զբաղվողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով թույլ տալ զբաղվել անտառահատմամբ: Նախօրեին բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, մոտ 2 տասնյակ ոստիկան վնասվածք ստացավ: Դեպքի առնչությամբ 22 քաղաքացի բերման էին ենթարկվել, իսկ 3-ն ինքնակամ էին ներկայացել ոստիկանություն: Երեկ Տավուշի մարզում խորհրդակցություն տեղի ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, Տավուշի մարզպետի եւ Տավուշի մարզի համայնքապետերի մասնակցությամբ:
Տավուշի մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մարզում աշխատատեղեր կան, բայց աշխատելու ցանկություն ունեցողներ չկան:
- [b]Պարոն Փաշինյան, անցած 2 օրերին Տավուշի մարզում լարված իրավիճակ էր, անատառահատները պահանջում էին թույլ տալ՝ ծառ հատել: Այցելե՞լ եք այս ընթացքում մարզ, ծանո՞թ եք բարձրացված հարցին:[/b]
- Այո, բնականաբար այցելել եմ: Բախման ժամանակ Իջեւանի ճանապարհին եմ եղել, իսկ բախումից հետո, երբ լարված իրավիճակ էր, տեղում եմ եղել: Չեմ մոտեցել կոնկրետ դեպքի վայր, որովհետեւ որեւիցե մեկը թե՛ բնակիչներից, թե՛ իրավապահներից խորհուրդ չեն տվել մոտենալ՝ տեղեկացնելով, որ այնտեղ կան ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող բազմաթիվ քաղաքացիներ: Դա եղել է միջադեպի վերջում՝ ճանապարհ բացելուց մոտ 40 րոպե առաջ: Մինչեւ իմ մոտենալն ինձ ասացին, որ ճանապարհն արդեն իսկ բացվել է: Ես չէի համաձայնվել չմոտենալու առաջարկին եւ ճանապարհին քայլելուց իմ աչքով տեսա, որ ճանապարհն արդեն բացել են:
- [b]Երեկ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն այցելել էին մարզ, խորհրդակցություն էին անցկացրել: Տեղեկություն ունե՞ք, թե ինչ քննարկում է եղել եւ կոնկրետ ի՞նչ է որոշվել:
[/b]
- Տեղեկություններ չունեմ, քանի որ ես չեմ մասնակցել խորհրդակցությանը: Կարող եմ տրամաբանորեն ասել, որ հնարավոր կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ է եղել քննարկումը: Ես ուզում եմ ֆիքսել, որ ցուցարարների մեջ եղել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ուղղակի մասնակցել են եւ որեւիցե գործողություն չեն արել: Եղել է այլ խումբ, որն ադեկվատ չի եղել՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել:
- [b]ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ այս ցույցերը կազմակերպված էին: Ովքե՞ր են այդ կազմակերպիչները, ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում: Տեղեկություններ կան, որ այս ամենի հետ առնչություն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Դուք այդ մասին տեղեկություն ունե՞ք:[/b]
- Ես տեղեկություն չունեմ, թե ով կապ ունի: Այդ հարցի պատասխանը ուժային կառույցների տիրույթում է գտնվում եւ վստահ եմ, որ կտան: Իսկ ինչ վերաբերում է կազմակերպիչներին, որոնք չեն երեւացել, թույլ տվեք ասել, որ ըստ բնակիչների խոսակցությունների՝ մի զանգված կար, որոնց կոնկրետ օգտագործել են: Վստահ եմ՝ կպարզվի, թե ովքեր են նրանք եւ օրենքի առաջ կկրեն խստագույն պատիժ:
- [b]Մարզում իրո՞ք աշխատանքի խնդիր կա, թե՞ որոշ մարդիկ սովոր էին այս ճանապարհով գումար վաստակել:[/b]
- Մարզպետը բազմիցս հայտարարել է, որ մոտ 200 հոգու աշխատատեղ կա ճանապարհաշինական ընկերություններում՝ 8-ից 15 հազար դրամ օրական աշխատավարձով: Այսօր առավոտյան աղբավերամշակման ընկերության տնօրենն էր ինձ զանգահարել եւ ասում էր, որ 20 աշխատատեղի խնդիր ունեն եւ չեն կարողանում աշխատող գտնել, խնդրում էր, որպեսզի օգնեմ իրեն եւ տեղեկացրեց, որ եթե չկարողանանք Իջեւանում գտնել, հնարավոր է՝ Երեւանից աշխատողներ բերեն: Այսինքն՝ այո՛, աշխատատեղեր կան, բայց աշխատելու ցանկություն ունեցողներ չկան: Ուզում եմ ֆիքսել, որ ցույցի մասնակիցների մի զգալի մասին՝ բնակիչների տեղեկություններով՝ օգտագործել են մարդիկ, որոնք միջադեպին ներկա չեն եղել: Այդ մարդիկ որեւիցե կերպ իրենց կյանքի ընթացքում որեւիցե հաջողության չեն հասել: Որեւիցե բան ձեռք չեն բերել անտառահատությամբ զբաղվելով, հակառակը՝ ձեռք են բերել օրինակ ողնաշարի ճողվածք: Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե ցուցարարներն են, այլ կազմակերպիչները, որոնք պետք է բացահայտվեն ուժային կառույցների կողմից:
- [b]Այսօր ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Իջեւանում: Ի վերջո ինչպե՞ս պետք է այս հարցը կարգավորվի: Ի՞նչ տարբերակներ եք տեսնում, ինչ-որ առաջարկներ արե՞լ եք:
[/b]
- Այդ օրվանից սկսած ես Իջեւան քաղաքում եմ՝ նաեւ հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ մամուլում պտտվում է տեսանյութերի տեսքով, դա իրականության մի մասն է: Երկրորդ մասին պետք է ծանոթանալ եւ հասկանալ, թե ովքեր են կազմակերպում սա: Բնականաբար, դա այն անտառագողերն են, որոնց համար անտառ հատելը բիզնես է: Ավելի մանրամասն եւ ավելի խորությամբ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հավանաբար հանդես կգան հայտարարությամբ՝ գործը քննելուց հետո: Տարբեր առաջարկներ հնչել են՝ մարզպետի եւ անտառտնտեսության կողմից: Այս պահին քաղաքում ոստիկանական ուժեր են շրջում, բավականին հանգիստ եւ նորմալ վիճակ է:
Այդ առաջարկների հետ կապված ես հիմա չեմ խոսի, քանի որ մանրամասն տեղյակ չեմ դրանցից: Ես հիմա ուսումնասիրում եմ բրիկետներ արտադրող սարքավորումների գների եւ հնարավոր արդյունավետության հետ կապված տեղեկությունները: Նաեւ փորձում ենք հասկանալ, թե արդյոք այդ բրիկետներ արտադրող սարքավորումների միջոցով հնարավոր է այս խնդիրները լուծել: Այսինքն, թե որքանով է անտառի ճյուղեր, թափուկներ հավաքելու եւ բրիկետ սարքելու արդյունքը մարդկանց համար օգտաբեր: Կան տարբեր տարբերակներ, որոնք քննարկման փուլում են եւ պետք է հասկանալ: Բայց այս առաջարկները ոչ թե անտառի բիզնեսով զբաղվողների համար է, այլ այն հասարակ քաղաքացիների, որոնք դրանով ապրում են:
Մանրամասներն՝ [url=http://www.armtimes.com/hy/article/166676]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
8286 դիտում
14:47 25-01-2014
«Գայի պլաշադկա» տեղափոխված 25 ավտոմեքենաների վարորդներից 20-ը եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ
1270 դիտում
15:39 08-01-2024
Որոշումները կայացվում են ոչ թե դատարաններում, այլ ամառանոցներում՝ խմիչքի ազդեցության ներքո. Մամիջանյան
Այս բաժնից
991 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1096 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1279 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ