35214 դիտում
21:34 18-07-2019
Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը. armtimes.com
Չնայած խիստ որոշակի շրջանակներ երեկ ուշ երեկոյան Իջեւանում տեղի ունեցած բախումները ներկայացնում են որպես բախում իրենց կենցաղային խնդիրների համար անտառներից փայտ հավաքող մարդկանց եւ ոստիկանների միջեւ, իրականում խնդիրը բոլորովին այլ է, հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/166586?fbclid=IwAR16u11dgmSiOb3u2t5ij0sun0C7TRP9_pPCwA1pPOBBNH9iWpaU0RCwCKw]Armtimes.com[/url]-ը։
Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունենում զանգվածային եւ արդյունաբերական մասշտաբների հատում: Դա խիստ շահութաբեր բիզնես է եւ դրա բերած շահույթների շուրջ տարիներ շարունակ ձեւավորվել են կայուն կլաններ: Նախկինում նրանք իրենց ապահով էին զգում: Սակայն հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց եւ գործող իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել՝ արդյունաբերական ծառահատումները դադարեցնելու ուղղությամբ: Եւ վերջին օրերին օղակը սեղմվեց ու խնդիրը սրվեց:
Վերը նշված կլանները, որոնք արդեն հաջողացրել են մարզի տարածքում նույնիսկ փայտավերամշակման փոքր գործարաններ ստեղծել եւ ապօրինի հատված ծառերից «տախտակ քաշել», օգտվելով դեռ նախկինից մնացած որոշակի կիսակրիմինալ բնույթի ազդեցությունից կազմակերպել են այս այսպես կոչված «բողոքի ակցիաներ» ու փակել միջպետական ճանապարհը: Ակցիաների մասնակիցների շարքերում իհարկե կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ այս «պայքարը» հիմքում սոցիալական խնդիրներ ունի, բայց հենց Տավուշում շատերը համոզված են, որ այս իրադարձությունները խիստ որոշակի խմբերի խիստ որոշակի բիզնես շահերի սպասարկման նպատակ ունեն: Եւ ոչ միայն բիզնես շահերի:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armtimes.com/hy/article/166586?fbclid=IwAR16u11dgmSiOb3u2t5ij0sun0C7TRP9_pPCwA1pPOBBNH9iWpaU0RCwCKw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
17835 դիտում
22:35 19-07-2019
Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան. Armtimes.com
3410 դիտում
23:49 27-10-2021
ՔՊ-ի ավագանու ցուցակում ՀՀԿ-ի համար աշխատած գյուղապետեր են. ըստ ՀՅԴ-ի թեկնածուի՝ Իջեւանում վախի մթնոլորտ կա
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
775 դիտում
23:02 04-02-2025
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների և սենատորի հետ