1413 դիտում
08:34 02-09-2015
Զարգացումները վկայում են, որ եկող տարվա սկզբից էլէներգիայի սակագինը կբարձրանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո։ Ըստ Նազարյանի, խորհրդատվության եզրակացության պատրաստման աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսին։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը խորհրդատվության եզրակացությունն արդեն պատրաստ կլինի։
Ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարության որոշման համաձայն, սպառողին մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը՝ 6,93 դրամը, փոխհատուցվելու է մինչև այդ փաստաթղթի պատրաստ լինելը։ Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները պլանավորում են էլէներգիայի սակագինը փոխհատուցել մինչև այս տարվա վերջ։ Իհարկե, ՀՀ ղեկավարությունից ոչ մեկը դեռ չի խոստովանում, որ իրենք մտադիր են եկող տարվա սկզբից բարձրացնել էլէներգիայի սակագինը, բայց առկա զարգացումները հենց այդ մասին են վկայում»։
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
08:51 02-07-2014
Հաջորդ տարվա գարնանը էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամո՞վ․ ՀԺ
1719 դիտում
11:03 08-05-2015
ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով. Ժողովուրդ
Այս բաժնից
1834 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»