4019 դիտում
17:18 17-07-2018
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր նախագահին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 17-ին շնորհավորական նամակ է ուղարկել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեին՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։
Շնորհավորական նամակում մասնավորապես ասված է.
«Հարգարժան պարոն Տեսիե, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ ընտրվելու առթիվ։
Այս պաշտոնում Ձեր ստանձնած հանձնառությունը խոսում է ոչ միայն խիզախության, այլև համոզմունքներին հավատարմության և կամքի մասին։
Արցախում բարձր ենք գնահատում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի գործունեությունը և վստահ եմ, որ Ձեր ղեկավարության շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ գործունեություն՝ ուղղված խաղաղության, ազգերի հավասարության և համերաշխության սկզբունքների համընդհանուր պաշտպանությանը»։
Աշոտ Ղուլյանի անունից շնորհավորական նամակներ են ուղարկվել նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին, Ֆրանսիայի Սենատի անդամ Միշել Ամիելին և Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրյեին։
Նշենք, որ Գի Տեսիեն բարեկամության շրջանակի փոխնախագահն էր, իսկ նախագահի պաշտոնում նա փոխարինել է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին։
Նմանատիպ նյութեր
2122 դիտում
16:04 14-07-2019
Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեյին
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը