Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. ՊԲ
Հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: