2220 դիտում
11:37 11-07-2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ջուդի Չուի՝ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացումը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր [url=https://twitter.com/ANCA_DC/status/1149132412124848128]Twitter[/url]-ում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է լրացման ընդունումը, որը վերաբերում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը։ Նշենք, որ նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր նաև սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին։
«Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսի և ներկա նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։
Նմանատիպ նյութեր
2700 դիտում
23:03 11-07-2019
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը
1716 դիտում
22:45 07-10-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրի և Ջուդի Չուի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
904 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1324 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
964 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ