1511 դիտում
22:48 10-07-2019
Պաշտպանի հարցումով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին կոռուպցիայի դեմ պայքարում և դատաիրավական բարեփոխումների հարցերում, հատկապես, երբ ոլորտում առկա են հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ։
Պաշտպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նրանց մասնակցությունը:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի Պաշտպանի կամ այլ մարմինների մշակած օրենսդրական նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ։
Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրենսդրական նախաձեռնությունները մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելուն և դրանց հանրային պատշաճ քննարկմանը նպաստելուն առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
531 դիտում
16:59 31-03-2015
ԵՄ ծրագրերից ՀՀ ԿԳՆ-ն ակնկալում է փորձագիտական հիմնավոր եզրակացություններ
Այս բաժնից
661 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին