1825 դիտում
13:08 09-07-2019
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019-ի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հուլիսի 8-ին քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:
Հրավիրված կիսամյակային աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
2018 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 15 112 938 554 ՀՀ դրամ, ինչը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 38,10 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 606 070 կատարողական վարույթների, այս ցուցանիշը 2018 թվականի համեմատ նվազել է 5,87%-ով: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 578 090, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,15%-ով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 27 980:
Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանն կարգադրել է խստագույնս հետևողական լինել ուղղակի վաճառքի ներկայացվող գույքի վաճառքի ողջ գործընթացին և հաշվետու լինել արդյունքների վերաբերյալ:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն հանձնարարել է Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, պահանջել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ և աշխատել սրտացավությամբ:
Քաղաքացիների հետ տարվող աշխատանքների առումով գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պահանջն անփոփոխ է՝ Ծառայությունը պետք է շարունակի բաց և հասանելի աշխատելաոճը, տեղեկատվության հասանելիություն ապահովելով քաղաքացիների համար, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում տալով սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել Ծառայության 2019 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները իր խոսքում նշելով, որ, թեև թվային ցուցանիշներն գոհացուցիչ են, այդուհանդերձ նոր նշաձող պետք է դրվի Ծառայության առջև և նոր հաջողություններ արձանագրվի:
Հակոբ Հակոբյանն հանձնարարականներ է տվել Ծառայության ղեկավար անձնակազմին առաջիկա աշխատանքների իրականացման հետ կապված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
18:46 20-01-2020
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
2032 դիտում
19:45 20-01-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները
Այս բաժնից
1138 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
979 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1033 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան