2218 դիտում
16:54 02-04-2019
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թ. 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ս/թ ապրիլի 1-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները:
Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Լևոն Բալյանը ներկայացրել է զեկույց՝ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
2019 թվականի 1-ին եռամսյակում Ծառայության կողմից բռնագանձվել է 7 342 274 541 ՀՀ դրամ, ինչը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 29,32 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 299 258 կատարողական վարույթների, այս ցուցանիշը նվազել է 2018 թվականի ցուցանիշի համեմատ 14,96%-ով : Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 31 765:
Միաժամանակ նշված ժամանակահատվածում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 33 84 դիմում և գրություն, թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 144 բողոք, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում սպասարկվել են 17 395 քաղաքացիներ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների կողմից կատարվել է թվով 10 քաղաքացու ընդունելություն:
Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պահանջել է Ծառայության բաժինների ղեկավարներից խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, աշխատել բարձր պատասխանատվությամբ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ամփոփելով խորհրդակցությունը Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1822 դիտում
13:08 09-07-2019
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019-ի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները
2069 դիտում
18:46 20-01-2020
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
4134 դիտում
20:14 22-01-2018
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
958 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1015 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
700 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը