211652_close_icon
views-count2065 դիտում article-date 12:05 09-07-2019

Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի չունեցավ. մեղադրող դատախազը չէր ներկայացել դատարան. Tert.am

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ քրեական գործը դատարանում է, այսօր առաջին դատական նիստն է։ Նշված գործով մեղադրական եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազությունը երկու անգամ չէր հաստատել և այն ուղարկել էր քննչական կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության։ Գործը դատարան է ստացվել հունիսի 14-ին և մակագրվել Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Հաղորդում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/09/Suit/3044658?fbclid=IwAR3L-e189uaN5ZahlrA7ghwJaFGo3CCfGhHDH7lYAnhTF4LXS5Vlm-j-DHc]Tert.am[/url]-ը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։ Հարություն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով , սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հերացի և կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրանց։ Արմեն Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։ Կարեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի,Արմեն Մամուլյանի, Արմենակ Հակոբյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։ Արմենակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Գոռ Խաչատրյանի, Կարեն Օհանյանի, Արմեն Մամուլյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։ Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների հատման վայրում Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Արմեն Մամուլյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է անհայտ անձի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին, որոնք ուղղորդվել են բռնությամբ և ջարդերով և գույքի ոչնչացմամբ։ Մարատ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով հասարակական կարգը խմբի կազմում, ինքնությունները չպարզված անձանց հետ Նորագավիթ թաղամասի վերջնամասում գտնվող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ խուլիգանական մղումներով ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Սարգիս Սարգսյանի կողմից վարվող ավտոմեքենային՝ Ս․ Սարգսյանին պատճառելով 150,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի չունեցավ: Մեղադրող դատախազը չէր ներկայացել դատարան: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/09/Suit/3044658?fbclid=IwAR3L-e189uaN5ZahlrA7ghwJaFGo3CCfGhHDH7lYAnhTF4LXS5Vlm-j-DHc]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր