6784 դիտում
13:02 08-07-2019
Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում Արարատում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած դաժան ու ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]ավտովթար-հրդեհից[/url] տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը։ Տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է․
«Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակում կա դրական շարժընթաց:
Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 2 քաղաքացուց մեկի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար:
«Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններում բուժում ստացող 2 տուժածի առողջական վիճակը բժիշկները ևս գնահատում են միջին ծանրության:
Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում»։
Նմանատիպ նյութեր
24204 դիտում
17:45 04-05-2017
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել նորածին հնգյակի առողջական վիճակի մասին
664 դիտում
13:28 17-04-2020
Արցախի առողջապահության նախարարությունը՝ վարակակիրների առողջական վիճակի մասին
Այս բաժնից
847 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
958 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
685 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին