211652_close_icon
views-count1006 դիտում article-date 20:02 15-08-2023

Առողջապահության նախարարին ներկայացվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժածներին։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:

«Նախարարին  ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարարը տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր